ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կենտրոնի սոնոգրաֆիկ սարքը TOSHIBA 3D/4D ֆիրմայի վերջին սերնդի արտադրության ուլտրաձայնային սարք է , որը լայն հորիզոններ է բացում ախտորոշման բնագավառում ի շնորհիվ գերազանց տեսանելիության: Սարքը կարելի է համարել նոր դարաշրջանի մեկնարկ ի շնորհիվ ռեալ ժամանակում տարբեր ֆունկիոնալ հնարավորությունների: Ծառայությունների անվանումները • Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (հետազոտվում է լյարդը, լեղապարկը, ենթաստամոսային գեղձը, փայծաղը, երիկամները,մակերիկամները): Հետազոտությունը կատարվում է քաղցած: • Փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (հետազոտվում է միզապարկը, շագանակագեղձը, ձվարանները, արգանդը): Հետազոտությունը կատարվում է լցված միզապարկով: • Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն: Ցանկալի է կատարել դաշտանային ցիկլի ավարտից հետո: • Վահանաձև գեղձի , հարվահանաձև գեղձի, թքագեղձերի, ավշային հանգույցների, փափուկ հյուսվածքների հետազոտություն: Հատուկ նախապատրաստվածություն հարկավոր չէ: • Պտղի հետազոտություն: • Դուպլեք – Տրիպլեքս հետազոտություններ (ստորին վերջույթների մագիստրալ անոթներ, ստորին վերջույթների երակներ կամ զարկերակներ, վերին վերջույթների մագիստրալ անոթներ, գլխի էքստրակրանիալ մագիստրալ անոթներ, որովայնի խոռոչի մագիստրալ անոթներ) • հոդերի ուլտրաձայնային հետազոտություն (կոնքազդրային, ծնկային, սրունքթաթային, ուսային, արմնկային, դաստակային):

TOP